Թերապիա
Սուր բրոնխիտ
Ախտանիշներն ու բուժումը: Սուր բրոնխիտը ստորին շնչառական ուղիների հիվանդություն է, որի դեպքում բորբոքվում է բրոնխների լորձաթաղանթը:
Սուր բրոնխիտի հարուցիչը կարող է լինել ինչպես մանրէային ֆլորան (պնևմակոկեր, ստրեպտակոկեր, ստաֆիլակոկեր), այնպես էլ վիրուսային ֆլորան (ադենավիրուսներ, շնչառական սինտիցիալային վիրուսները):
Հաճախ սուր բրոնխիտի առաջացման համար միայն հարուցիչների առկայությունը բավական չէ (դրանցից շատերի հետ մարդկային օրգանիզմը գործնականում բախվում է ամեն օր), քանի որ տեղային կամ ընդհանուր իմունիտետը թուլացնող ևս մի քանի գործոններն են պահանջվում, դրանով իսկ պարարտ հող ստեղծելով սուր բրոնխիտ առաջացնող հարուցիչների բազմացման համար: Այդպիսի գործոններին են դասվում` ծխելը, ալկոհոլիզմը, աշխատանքի վտանգավոր պայմանները, թոքերի քրոնիկական հիվանդությունները, մրսածությունը, սրտային անբավարարությունը, հիպերտոնիկ հիվանդությունը, շաքարային դիաբետը, սրտի արատը, սրտամկանի դիստրոֆիան, ճառագայթումը, քիմիաթերապիան, ՄԻԱՎ-վարակը, ուռուցքաբանական հիվանդությունները և այլն:
Երեխաների մոտ սուր բրոնխիտ զարգանում է ավելի հաճախ, քան մեծահասակների մոտ, քանի որ երեխաները, մեծ կոլեկտիվներում (մանկապարտեզ, դպրոց) գտնվելով, ավելի շատ են հակված ՍՇՎ հիվանդություններին, որոնք էլ բարդանում են սուր բրոնխիտով:
Սուր բրոնխիտի ախտանիշները
Սուր բրոնխիտի ախտանիշները բաժանվում են երկու խմբի` ընդհանուր և տեղային: Սուր բրոնխիտի ընդհանուր ախտանիշներն են` մարմնի չափավոր արտահայտված ջերմաստիճանը, բարձր հոգնելիությունը, թուլությունը, ախորժակի իջեցումը: Սուր բրոնխիտի տեղային ախտանիշներն են` չոր հազը (հիվանդության սկզբում) կամ խորխով հազը (չոր հազից մի քանի օր հետո):
Թաց հազի դեպքում խորխը կարող է լինել լորձային կամ լորձա-թարախային: Սուր բրոնխիտի դեպքում լաբորատոր հետազոտություններն այնքան էլ փոփոխված չեն: Այսպես, օրինակ, արյան ընդհանուր հետազոտության մեջ նշվում է լեյկոտիցոզ` ի հաշիվ նեյտրոֆիլերի մեծացման, լեյկոֆորմուլայի տեղաշարժ դեպի ձախ կողմ, բարձրացած ԷՆԱ (էրիթրոցիտների նստեցման արագությունը):
Սուր բրոնխիտի բուժումը
Սուր բրոնխիտի բուժումը, ինչպես մի շարք հիվանդությունների դեպքում, բաժանվում է երեք խմբի` էթիոտրոպային (ընդդեմ հիվանդության հարուցչի), ախտածնային (հիվանդության զարգացման մեխանիզմների վրա ազդեցությունը) և ախտանշանային (առաջացած ախտանիշների դեմ պայքար):
Սուր բրոնխիտի դեպքում ախտանշանային բուժումն ուղղված է չոր հազի նվազեցմանը, հակահազային պատրաստուկների (սինեկոդ, լիբեկսին, ստոպտուսին, կադելակ, տերպինկոդ և այլն) ընդունման և թաց հազի դեպքում, խորխի դուրսբերման թեթևացման, խորխաբեր պատրաստուկների (լազոլվան, ԱՑՑ, մուկալտին, բրոբգեկսին և այլն) ընդունման ճանապարհով: Մարմնի արտահայտված բարձր ջերմաստիճանի դեպքում նշանակվում են ջերմիջեցնող, ոչ ստերիոդ հակաբորբոքային պատրաստուկներ` պարացետամոլ, իբուպրոֆեն, ասպիրին, անալգին և այլն: Թունավորման ախտանիշների նվազեցման համար հանձնարարվում է նաև առատ հեղուկ (օրական մինչև 2-2,5 լիտր):
Քանի որ սուր բրոնխիտը հաճախ առաջանում է թուլացած իմունիտետի պատկերի վրա, ապա անհրաժեշտ է իմունային համակարգը բարձրացնող պատրաստուկներ ընդունել` իմունալ, վիֆերոն, գենֆերոն և այլն: Իմունային պատասխանը բարձրացնելուն օգնում է նաև A, E, C վիտամինների ընդունումը:
Էթիոտրոպային բուժումը պայմանավորված է այն բանով, թե որ հարուցիչն է հրահրել սուր բրոնխիտ: Դրա համար խորխի ցանք է վերցվում: Եվ, քանի դեռ ցանքը հետազոտվում է, կամ, եթե խորխի ցանք ինչ-որ պատճառով չի վերցվել, ապա նշանակվում է էմպիրիկ բուժում:
Եթե թունավորման ախտանիշները չափավոր են արտահայտված, արյան ընդհանուր հետազոտության մեջ լեյկոցիտներ չկան (կամ աննշան են) և ԷՆԱ-ն բարձր արտահայտված չէ, իսկ խորխը լորձային բնույթ ունի, ապա այս դեպքում առկա է սուր բրոնխիտի մանրէային պատճառագիտություն: Սուր բրոնխիտի դեպքում վիրուսային պատճառագիտության էթիոտրոպային բուժումը պահանջում է հակամանրէային պատրաստուկների նշանակում` ռեմանտադին, վիֆերոն, գենֆերոն, արբիդոլ և այլն:
Եթե թունավորման ախտանիշները նշանակալի են արտահայտված, արյան ընդհանուր հետազոտության մեջ առկա է արտահայտված լեյկոցիտոզ` լեյկոֆորմուլայի ձախ տեղաշարժով, ԷՆԱ-ն մեծացած է, նաև խորխը լորձա-թարախային կամ թարախային բնույթի է, ապա գործ ունենք մանրէային ֆլորայի հետ և էթիոտրոպային բուժման համար պահանջվում է հակաբիոտիկների նշանակում:
Եթե սուր բրոնխիտը չբուժվի, ապա դրա հաճախակի կրկնվելը կարող է հանգեցնել քրոնիկական բրոնխիտի փոխակերպման, իսկ հետո նաև քրոնիկական օբստրուկտիվ բրոնխիտի, որի բուժումն ավելի դժվար է, քան սուր բրոնխիտինը:
Մեդ-Պրակտիկ
13.01.2016
Հարգելի Syuzi, բարև Ձեզ: Ստորև ներկայացնում ենք բժշկական կենտրոնների կոնտակտային տվյալներ, որտեղ կարող են օգնել Ձեզ.
Արամյանց բժշկական կենտրոն
Հասցե. Ք.Երևան, Կենտրոն, Ձորափի փող. 40 շենք
հեռ. +374 10 58-55-24
+374 93 43-50-90
Միքայելյանի անվ. վիրաբուժական ինստիտուտ
Հասցե. Ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն համ., Հասրաթյան փող. 9 շենք
հեռ. +374 10 28-19-70
+374 10 28-19-90
Պրոֆ. Յոլյանի անվ. արյունաբանական ինստիտուտ
Հասցե Ք.Երևան, Հր. Ներսիսյան փող. 7
հեռ. +374 10 28-38-00
+374 10 28-38-10
syizi
07.01.2016
Մեդ-Պրակտիկ
17.12.2015
Հարգելի Narine, բարև Ձեզ: Երեխաների մոտ սուր բրոնխիտի հիմնական պատճառը վիրուսային ինֆեկցիան է, որոշ դեպքերում նաև միկոպլազման և խլամիդիան: Եթե երեխայի մոտ բրոնխիտը սկսվում է ցուրտ ժամանակ, երբ տարածված են վիրուսայի հիվանդությունները, ապա պատճառը, ինչպես նշեցի վիրուսային ինֆեկցիան է, նշանակված բուժումն այս դեպքում տեղին է: Եթե երեխայի մոտ բրոնխիտ սկսվում է անկախ եղանակային պայմաններիցմ, ավելի հավանական է երկրորդ տարբերակը: Այս դեպքում հարկավոր է նաև հակաբակտերիալ բուժում: Երկրորդ դեպքում բրոնխիտը կարող է վերածվել խրոնիկի, լիարժեք բուժում չստանալու դեպքում:
narine
14.12.2015
Մեդ-Պրակտիկ
30.06.2015
Հարգելի Narine Harutyunyan, բարև Ձեզ: Շնչարգելության պատճառը շնչուղիների սպազմն է և խցանումը խորխով: Եթե լինում են շնչարգելության նոպաներ, հատկապես ուշագնացություն, հարկավոր է բուժումն անցկացնել ստացիոնար պայմաններում: Այդ պահին օգնություն կարող է լինել արագ ազդեցության որևէ բրոնխոլիտիկի օգտագործումը, սփրեյի տեսքով: Ճիշտ չէ առանց հիվանդին տեսնելու և իրավիճակը գնահատելու որևէ բուժում առաջարկելը: Հարկավոր է տեղյակ պահել բուժող բժշկին
Narine Harutyunyan
26.06.2015
Մեդ-Պրակտիկ
21.06.2015
Հարգելի Sveta, բարև Ձեզ: Սուր բրոնխիտի դեպքում հարկավոր է համալիր բուժում, միայն բրոնխալայնիչ միջոցներով բուժել հնարավոր չէ, ցանկալի է դիմել թոքաբանի: Սուր բրոնխիտը չբուժելու դեպքում կարող է վերածվել խրոնիկի, որի բուժումն ավելի երկարատև է, սուր բրոնխիտը կարող է նաև թոքաբորբի պատճառ դառնալ: Որպես բրոնխալայնիչ կարելի է օգտագործել սալբուտամոլը 2մգ-ից օրական 3-4 անգամ: Սալբուտամոլը հակացուցված է առիթմիա կամ տախիկարդիա ունեցող հիվանդներին:
sveta
09.06.2015
Մեդ-Պրակտիկ
19.05.2015
Հարգելի Sveta, Ձեր հարցը մի փոքր անհասկանալի է, ինչ նկատի ունեք սուր "շնչառություն ասելով": Եթե նկատի ունեք շնչահեղձությունը, պետք է նախ պարզել պատճառը:
Մեդ-Պրակտիկ
19.05.2015
Հարգելի Sveta, բարև Ձեզ: Լիֆոստազը լիմֆատիկ համակարգի ախտահարում է, երբ խանգարվում է լիմֆայի շրջանառությունը և առաջանում է լիմֆայի պաթոլոգիական կանգ: Պատճառները բազմաթիվ են: Դուք նշում եք, որ նման վիճակ սկսվել է մոծակի խայթոցից հետո, որը լիմֆոստազի ոչ հաճախակի պատճառ է և ավելի շատ հանդիպում է արևադարձային երկրներում: Լիմֆոստազի բուժման նպատակը լիմֆայի հոսքի ապահովումն է, և ճիշտ ընտրված տակտիկայի դեպքում կանխատեսումը բարենպաստ է: Լիմֆոստազի բուժման ժամանակ կիրառվում են դեղորայքային միջոցներ, ինչպես նաև ֆիզիթերապիա, իսկ որոշ դեպքերում նաև վիրաբուժական բուժում: Տնային պայմաններում խնդրին լուծում տալ հնարավոր չէ, հարկավոր է դիմել անոթաբանի, լիարժեք բուժում ստանալու համար: Լիմֆոստազի դեպքում բավականին արդյունավետ է լողը, կրեք կոմպրեսիոն սպիտակեղեն, սննդակարգում նվազեցրեք կամ բացառեք աղի օգտագործումը: Օկտակար են նաև բուժական ֆիզկուլտուրան, լիմֆոդրենաժային մերսումը: Այս ամենը իհարկե պետք է զուգակցվի դեղորայքային բուժման և ֆիզիոթերապիայի հետ, որը ինչպես նշեցի պետք է նշանակի անոթաբանը: Ստորև ներկայացնում ենք հղում, որտեղ կգտնեք լիմֆոստազի բուժման ավանդական միջոցներ.
Sveta
13.05.2015
Sveta
13.05.2015
Մեդ-Պրակտիկ
02.04.2015
Հարգելի Arevik, բարև Ձեզ: Միանշանակ բրոնխիտի երևույթները վերջնականապես չեն վերացել: Լիարժեք բուժում ստանալու համար հարկավոր է որոշել զգայունություն հակաբիոտիկների նկատմամբ, դա որոշվում է խորխի քննությամբ: Քանի որ կերակրում եք, հակաբիոտիկի ընտրությունը սահմանափակ է, հարկավոր է դիմել տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգին համապատասխան բուժում ստանալու համար:
Arevik
31.03.2015
Arevik
31.03.2015
Կարդացեք նաև
Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...
Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...
Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...
Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...
Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...
Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...
Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...
Այտուցված ոտնաթաթեր
Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...
Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն